Tuesday, November 13, 2012

Ձեռքերի մերսման աղյուսակ




Ոտքերի մերսման աղյուսակ



Wednesday, November 4, 2009

Մտակենտրոնացման մասին

Մտակենտրոնացումը (մեդիտացիան) կիրարկվել է անհիշելի ժամանակներից: Մարդիկ միշտ էլ ձգտել են ներքին խաղաղության ու ֆիզիկական հանգստության, թե հոգևոր, թե ինքնաճանաչողական և թե առողջական դրդապատճառներից ելնելով: Պարտադիր չէ լինել ֆիզիկական հրաշագործ, որպեսզի ստացվի մտակենտրոնացումից ֆիզիկական և մտավոր օգուտներ քաղել և վայելել: Որ վիճակն է, այնուամենայնիվ, մտակենտրոնացման վիճակ? Ինչպես մի խոսնակ վերջերս նշեց` “դա պարզապես նստելն ու հանգստանալն է”: Մենք կավելացնենք, որ դա “նստելն է, կանգնելն է կամ պառկելը + հանգստանալը”: Շատ մարդիկ գտնում են, որ նրանց կյանքն այնքան լիքն է աշխատավայրում, ընտանիքում, ընկերների միջավայրում կամ կազմակերպված հանգստի վայրերում առկա պահանջներով, որ նրանք այլևս նույնիսկ “քիթ սրբելու” ժամանակ չունեն: Շատերն այնքան են զբաղված ապագան պլանավորելով ու նրա ետևից վազելով, որ այլևս չեն հասցնում վայելել “այստեղ”-ն ու “հիմա”-ն: “Ամեն ինչ հասցնելու” իրենց ճիգերի արանքում նրանք բաց են թողնում կյանքի պարզ հաճույքները: Սակայն գեղեցկությունն ու ուրախությունը միշտ էլ կան` պատրաստ մեր կողմից վայելման, նույնիսկ արդյունաբերական քաղաքների բնակիչների համար:
Մտակենտրոնացման օգուտները գալիս ու ամրապնդվում են հետևողական կիրարկման շնորհիվ: եթե Դու սթրեսի ես ենթարկվել, ապա կզգաս, որ օրը երկու անգամ մտակենտրոնացման վարժություն անելը շատ արդյունավետ ներգործություն կունենա ներքին հանգիստդ վերականգնելիս: Սեփական ժամանակիցդ օրը մի քիչ հատկացրու այս գործին, և կիրարկիր նաև որոշ շնչառական ու հանդարտեցնող վարժություններ, որպեսզի ավելի հեշտացնես մտակենտրոնացման (մեդիտատիվ) վիճակի մեջ մտնելու պրոցեսը:
Որքան ավելի հաճախ կիրարկես մտակենտրոնացում, այնքան ավելի քիչ ժամանակ կպահանջվի Քեզանից` ամեն անգամ հավելյալ վարժանքներով մտակենտրոնացման վիճակի մեջ մտնելու համար, սակայն դրանք միևնույն է կմնան որպես Քեզ հանդարտեցնող ու նախապատրաստող անհրաժեշտ միջոցներ: Նվազագույնը 10, լավագույնը 20 րոպե տրամադրիր յուրաքանչյուր մտակենտրոնացման վարժանքին: